Հոդված 8. Մշակութային ինքնարտահայտման ձևերի պաշտպանության միջոցները
Հոդված 8. Մշակութային ինքնարտահայտման ձևերի պաշտպանության միջոցները
1. Առանց խախտելու 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` մասնակիցը կարող է սահմանել այն հատուկ իրավիճակները, երբ իր տարածքում մշակութային ինքնարտահայտման ձևերը ենթարկված են ոչնչացման ռիսկի, դրանց սպառնում է լուրջ վտանգ, կամ դրանք, այսպես թե այնպես, կարիք ունեն հրատապ պաշտպանության:
2. 1-ին կետում թվարկված իրավիճակներում մասնակիցները կարող են ձեռնարկել մշակութային ինքնարտահայտման ձևերի պաշտպանությանն ու պահպանմանն ուղղված ցանկացած պատշաճ միջոց` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
3. Մասնակիցները հայտնում են Միջկառավարական կոմիտեին, որի մասին խոսվում է 23-րդ հոդվածում, կոնկրետ իրավիճակի պահանջներին համապատասխան ձեռնարկված բոլոր միջոցների մասին, իսկ Կոմիտեն կարող է տալ համապատասխան առաջարկություններ: