Հոդված 30. Դաշնային կամ ոչ միատարր սահմանադրական համակարգեր
Հոդված 30. Դաշնային կամ ոչ միատարր սահմանադրական համակարգեր
Քանի որ միջազգային համաձայնագրերը մասնակիցների վրա դնում են հավասար պարտավորություններ` անկախ նրանց սահմանադրական համակարգերից, ապա դաշնային կամ ոչ միատարր սահմանադրական համակարգ ունեցող մասնակիցների համար գործում են հետևյալ դրույթները.
ա) սույն Կոնվենցիայի դրույթների առնչությամբ, որոնց կիրառումն ընկնում է դաշնային կամ կենտրոնական օրենսդիր մարմնի իրավազորության տակ, դաշնային կամ կենտրոնական կառավարությունը կրում է նույն պարտավորությունները, ինչ այն մասնակիցները, որոնք դաշնային պետություններ չեն,
բ) սույն Կոնվենցիայի դրույթների առնչությամբ, որոնց կիրառումն ընկնում է պետության կազմում գտնվող յուրաքանչյուր սուբյեկտի, ինչպիսիք են նահանգները, կոմսությունները, գավառները կամ կանտոնները, իրավազորության տակ, որը, դաշնության սահմանադրական համակարգի համաձայն, պարտավոր չէ ձեռնարկել օրենսդրական միջոցներ, դաշնային կառավարությունը անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է այդ սուբյեկտների (նահանգներ, կոմսություններ, գավառներ կամ կանտոններ) իրավասու մարմիններին հիշյալ դրույթների մասին դրանց ընդունման վերաբերյալ իր առաջարկությունների հետ միասին: