Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո, բայց միայն այն պետությունների կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման այն կազմակերպությունների համար, որոնք այդ օրը կամ ավելի շուտ ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց համապատասխան փաստաթղթերը: Ցանկացած այլ մասնակցի համար այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն հոդվածի նպատակների համար տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չպետք է ավելանա այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից արդեն ի պահ հանձնված փաստաթղթերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։