Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Տեղեկատվության փոխանակումը, դրա վերլուծությունը և տարածումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Տեղեկատվության փոխանակումը, դրա վերլուծությունը և տարածումը

1. Մասնակիցները համաձայնում են փոխանակել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության վերաբերյալ` վիճակագրությանը և տվյալների հավաքմանն առնչվող տեղեկատվություն, մասնագիտական գիտելիքներ և փորձ, ինչպես նաև դրա պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված առաջավոր պրակտիկայի մասին տեղեկատվություն:

2. ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կիրառելով Քարտուղարության շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, աջակցում է առաջավոր պրակտիկայի մասին համապատասխան ողջ տեղեկատվության, վիճակագրական տվյալների և տեղեկությունների հավաքմանը, վերլուծությանն ու տարածմանը:

3. ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ստեղծում և նորացնում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բնագավառում գործող կառավարական, մասնավոր ու ոչ առևտրային տարբեր հատվածների և կազմակերպությունների վերաբերյալ տվյալների բանկը:

4. Տվյալների հավաքմանն օժանդակելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում այն մասնակից կողմերի ներուժի ստեղծման և գիտելիքների ու փորձի ընդլայնման հարցերին, որոնք դիմում են` իրենց նման օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

5. Սույն հոդվածում սահմանված տեղեկատվության հավաքումը համալրում է 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հավաքվող տեղեկատվությունը:

V. Հարաբերությունն իրավական այլ ակտերի հետ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։