Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Սահմանումներ

Սույն Կոնվենցիայի նպատակների համար սահմանվում են հետևյալ հասկացությունները.

1. Մշակութային բազմազանություն

«Մշակութային բազմազանություն» նշանակում է` ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը: Ինքնարտահայտման այդ ձևերը փոխանցվում են խմբերի և հասարակությունների ներսում և նրանց միջև:

Մշակութային բազմազանությունը դրսևորվում է ոչ միայն զանազան միջոցների կիրառմամբ, որոնց օգնությամբ մարդկության մշակութային ժառանգությունը արտահայտվում, ընդլայնվում և փոխանցվում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության շնորհիվ, այլ նաև գեղարվեստական ստեղծագործության տարբեր ձևերի միջոցով, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման արտադրանքի արտադրության, տարածման, բաշխման և սպառման միջոցով` անկախ կիրառվող միջոցներից և տեխնոլոգիաներից:

2. Մշակութային բովանդակություն

«Մշակութային բովանդակություն» նշանակում է` խորհրդանշական իմաստ, գեղարվեստական ասպեկտ և մշակութային այն արժեքները, որոնց սկզբնաղբյուրն է մշակութային ինքնությունը, և որոնք արտացոլում են այդ ինքնությունը:

3. Մշակութային ինքնարտահայտման ձևերը

«Մշակութային ինքնարտահայտման ձևեր»-ը ինքնարտահայտման այն ձևերն են, որոնք հանդիսանում են առանձին անձանց, խմբերի կամ հասարակությունների ստեղծագործության արդյունք, և որոնք ունեն մշակութային բովանդակություն:

4. Մշակութային գործունեություն և մշակութային ապրանքներ ու ծառայություններ

«Մշակութային գործունեություն և մշակութային ապրանքներ ու ծառայություններ» նշանակում է` այնպիսի գործունեություն և այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք երբ դիտարկվում են որևէ կոնկրետ հատկության, գործածության կամ նպատակի տեսանկյունից, մարմնավորում կամ իրենց մեջ կրում են մշակութային ինքնարտահայտման ձևեր` անկախ իրենց հնարավոր առևտրային արժեքից: Մշակութային գործունեությունը կարող է լինել ինքնանպատակ կամ կարող է նպաստել մշակութային ապրանքների և ծառայությունների արտադրությանը:

5. Մշակութային արդյունաբերություն

«Մշակութային արդյունաբերություն» նշանակում է` այն ճյուղերը, որոնք արտադրում և տարածում են վերոնշյալ 4-րդ կետում սահմանված մշակութային ապրանքները և ծառայությունները:

6. Մշակութային քաղաքականություն և միջոցներ

«Մշակութային քաղաքականություն և միջոցներ» նշանակում է` տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային մակարդակներով մշակութային այնպիսի քաղաքականություն և միջոցներ, որոնք կենտրոնացած են մշակույթի վրա, որպես այդպիսին, կամ նախատեսված են առանձին անձանց, հանրությունների կամ հասարակությունների մշակութային ինքնարտահայտման ձևերի վրա անմիջական ազդեցություն թողնելու համար, ներառյալ մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ստեղծումը, արտադրությունը, տարածումը և բաշխումը, ինչպես նաև դրանց մատչելիությունը:

7. Պաշտպանություն

«Պաշտպանություն» նշանակում է` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում:

«Պաշտպանել» նշանակում է ձեռնարկել նման միջոցներ:

8. Միջմշակութային փոխազդեցություն

«Միջմշակութային փոխազդեցություն» նշանակում է` տարբեր մշակույթների գոյություն և իրավահավասար փոխազդեցություն, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման ընդհանուր ձևերի ստեղծման հնարավորություն երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

IV. Մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։