Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Հարաբերությունն իրավական այլ ակտերի հետ. փոխադարձ աջակցությունը, փոխլրացումը և հավասարազորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Հարաբերությունն իրավական այլ ակտերի հետ. փոխադարձ աջակցությունը, փոխլրացումը և հավասարազորությունը

1. Մասնակիցներն ընդունում են, որ պետք է բարեխղճորեն կատարեն իրենց այն պարտավորությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայով և միջազգային բոլոր այլ պայմանագրերով, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք: Այդ պատճառով, ելնելով սույն Կոնվենցիայի` միջազգային բոլոր այլ պայմանագրերի հետ հավասարազորությունից`

ա) նրանք խրախուսում են փոխադարձ աջակցության հարաբերությունները սույն Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի միջև, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք, և

բ) իրենց մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերը մեկնաբանելիս և կիրառելիս կամ միջազգային այլ պարտավորություններ ստանձնելիս մասնակիցները հաշվի են առնում սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մասնակիցների` իրենց մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերով սահմանված իրավունքները և պարտավորությունները փոփոխող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։