Հոդված 10. Կրթություն և հասարակության իրազեկության բարձրացում
Հոդված 10. Կրթություն և հասարակության իրազեկության բարձրացում
Մասնակիցները՝
ա) նպաստում են մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման կարևորության լավագույն և առավել խորը ըմբռնմանը մասնավորապես կրթության բնագավառում ծրագրերի և հասարակության իրազեկության բարձրացման միջոցով,
բ) համագործակցում են մյուս մասնակիցների և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ` սույն հոդվածով սահմանված նպատակներն իրագործելու համար,
գ) ջանքեր են գործադրում ստեղծագործության խթանման և կրթական ծրագրերի ու մշակութային արդյունաբերության ոլորտում մասնագիտական պատրաստվածության ու փոխանակումների ծրագրերի մշակման ճանապարհով արտադրական ներուժի ամրապնդման ուղղությամբ: Այդ միջոցները պետք է իրականացվեն այնպես, որ բացասական ազդեցություն չունենան արտադրության ավանդական ձևերի վրա: