Հոդված 14. Համագործակցություն հանուն զարգացման
Հոդված 14. Համագործակցություն հանուն զարգացման
Մասնակիցները ձգտում են աջակցել կայուն զարգացմանը և աղքատության մասշտաբների կրճատմանը նպատակաուղղված համագործակցությանը հատկապես զարգացող երկրների կոնկրետ կարիքների հետ կապված` օժանդակելու նպատակով մշակույթի դինամիկ հատվածի ձևավորմանը, մասնավորապես, հետևյալ միջոցներով.
ա) զարգացող երկրներում մշակութային արդյունաբերության ամրապնդումը հետևյալ միջոցներով.
(i) զարգացող երկրներում մշակույթի բնագավառում արտադրության և տարածման ներուժի ստեղծում և ամրապնդում,
(ii) օժանդակություն գլոբալ շուկայի մատչելիության ընդլայնմանը և իրենց մշակութային գործունեության և իրենց մշակութային ապրանքների ու ծառայությունների համար տարածման միջազգային ցանցերին,
(iii) տեղական և տարածաշրջանային կենսունակ շուկաների ձևավորման համար պայմանների ստեղծում,
(iv) զարգացած երկրներում, հնարավորության սահմաններում, պատշաճ միջոցների ձեռնարկում` դեպի իրենց տարածքը զարգացող երկրներից մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ներթափանցումը հեշտացնելու նպատակով,
(v) աջակցություն ստեղծագործական գործունեությանը և զարգացող երկրներից արվեստի գործիչների շարժունակությունը հնարավորինս ապահովող պայմանների ստեղծմանը,
(vi) զարգացած և զարգացող երկրների միջև համապատասխան փոխազդեցության խրախուսում, մասնավորապես, երաժշտական և կինեմատոգրաֆիական արվեստի ոլորտներում,
բ) ներուժի ստեղծում տեղեկատվության, փորձի, մասնագիտական գիտելիքների փոխանակման, ինչպես նաև զարգացող երկրներում մարդկային ռեսուրսների պատրաստման միջոցով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում` մասնավորապես ռազմավարական և կառավարչական ներուժին, քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մշակութային ինքնարտահայտման ձևերի խրախուսմանն ու տարածմանը, մանր, միջին և միկրոձեռնարկությունների զարգացմանը, տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ու մասնագիտական հմտությունների փոխանցմանը վերաբերող բնագավառներում,
գ) տեխնոլոգիաների և հատուկ գիտելիքների ու փորձի հաղորդում խթանման համապատասխան միջոցների ձեռնարկման ճանապարհով` հատկապես արդյունաբերության և մշակութային ձեռնարկությունների ոլորտում,
դ) ֆինանսական աջակցության ապահովում հետևյալ միջոցներով.
(i) մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի ստեղծում, ինչպես նախատեսված է 18-րդ հոդվածում,
(ii) ըստ անհրաժեշտության` զարգացմանը նպատակաուղղված պաշտոնական օգնության, այդ թվում` տեխնիկական օգնության տրամադրում` ստեղծագործական գործունեությունը խթանելու և աջակցելու նպատակով,
(iii) ֆինանսական օգնության այլ ձևերի, ինչպիսիք են ցածր տոկոսով վարկերը, սուբսիդիաները, տրամադրում և ֆինանսավորման այլ մեխանիզմների կիրառում: