Հոդված 22. Մասնակիցների Համաժողովը
Հոդված 22. Մասնակիցների Համաժողովը
1. Սույնով հիմնադրվում է մասնակիցների Համաժողով: Մասնակիցների Համաժողովը հանդիսանում է սույն Կոնվենցիայի բարձրագույն լիագումար մարմինը:
2. Մասնակիցների Համաժողովն իր հերթական նստաշրջանը գումարում է երկու տարին մեկ անգամ, հնարավորության դեպքում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր հանձնաժողովի շրջանակներում: Նա կարող է հրավիրվել արտահերթ նստաշրջանի, եթե կայացնի այդպիսի որոշում, կամ եթե նման խնդրանքով Միջկառավարական կոմիտե դիմի մասնակիցների ոչ պակաս, քան 1/3-ը:
3. Մասնակիցների Համաժողովն ընդունում է իր ընթացակարգի կանոնները:
4. Մասնակիցների Համաժողովի գործառույթները կայանում են մասնավորապես հետևյալում.
ա) Միջկառավարական կոմիտեի անդամների ընտրություն,
բ) սույն Կոնվենցիայի մասնակիցների զեկույցների ստացում և քննարկում Միջկառավարական կոմիտեի ներկայացմամբ,
գ) իր խնդրանքով Միջկառավարական կոմիտեի կողմից մշակվող օպերատիվ ղեկավար սկզբունքների հաստատում,
դ) սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանն աջակցելու համար անհրաժեշտ համարվող այլ միջոցների ձեռնարկում: