Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Վեճերի կարգավորումը

1. Սույն Կոնվենցիայի մասնակիցների միջև Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ վեճ առաջանալու դեպքում մասնակիցները ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:

2. Եթե համապատասխան մասնակիցներին չհաջողվի համաձայնության գալ բանակցային ճանապարհով, նրանք միասին կարող են դիմել երրորդ կողմի բարի ծառայությանը կամ դիմել նրան` միջնորդելու խնդրանքով:

3. Եթե բարի ծառայությունը կամ միջնորդությունը չեն ցուցաբերվել, կամ եթե բանակցությունները, բարի ծառայությունը կամ միջնորդությունը չեն հանգեցրել վեճի կարգավորման, ապա մասնակիցը կարող է փորձել կարգավորել այն սույն Կոնվենցիայի Հավելվածում շարադրված ընթացակարգի համաձայն: Մասնակիցները բարեխղճորեն դիտարկում են Համաձայնեցման հանձնաժողովի` վեճերի կարգավորման համար ներկայացրած առաջարկները:

4. Յուրաքանչյուր մասնակից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կարող է հայտնել իր կողմից համաձայնեցման վերոնշյալ ընթացակարգը չընդունելու մասին: Այդպիսի հայտարարությամբ հանդես եկող ցանկացած մասնակից ցանկացած ժամանակ կարող է հետ վերցնել իր հայտարարությունը` այդ մասին ծանուցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։