Հոդված 31. Չեղյալ հայտարարելը
Հոդված 31. Չեղյալ հայտարարելը
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է այն չեղյալ հայտարարել:
2. Չեղյալ հայտարարելու մասին տեղեկացվում է գրավոր. փաստաթղթով, որն ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:
3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալուց տասներկու ամիս հետո: Այն ոչ մի ձևով չի շոշափում այն ֆինանսական պարտավորությունները, որոնք Կոնվենցիան չեղյալ հայտարարող մասնակիցը պետք է կատարի ընդհուպ մինչև Կոնվենցիայից դուրս գալու ուժի մեջ մտնելու օրը: