Հոդված 32. Ավանդապահի գործառույթները
Հոդված 32. Ավանդապահի գործառույթները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ, տեղեկացնում է 27-րդ հոդվածում հիշատակվող կազմակերպության անդամ պետություններին, կազմակերպության ոչ անդամ պետություններին և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը 26-րդ և 27-րդ հոդվածներում հիշատակված` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև 31-րդ հոդվածով նախատեսված` չեղյալ հայտարարելու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին: