Հոդված 5. Իրավունքներին և պարտավորություններին վերաբերող ընդհանուր նորմ
Հոդված 5. Իրավունքներին և պարտավորություններին վերաբերող ընդհանուր նորմ
1. Մասնակիցները, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և մարդու իրավունքների բնագավառում հանրաճանաչ փաստաթղթերի, հաստատում են իրենց ինքնիշխան իրավունքը` մշակելու և իրականացնելու իրենց մշակութային քաղաքականությունը և ձեռնարկելու միջոցներ` ուղղված մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի նպատակներն իրագործելու համար միջազգային համագործակցության ամրապնդմանը:
2. Երբ մասնակիցն իր տարածքում իրականացնում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանմանն ու խրախուսմանն ուղղված քաղաքականություն և ձեռնարկում միջոցներ, նրա քաղաքականությունը և միջոցները պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի դրույթներին: