Հոդված 11. Հայցադիմումը (դիմումը) հետ վերցնելը
Հոդված 11. Հայցադիմումը (դիմումը) հետ վերցնելը
1. Սնանկացման վերաբերյալ պարտապանի կողմից գործ հարուցելու մասին դիմումը չի կարող հետ վերցվել առանց դատարանի համապատասխան որոշման:
2. Պարտատիրոջ կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումը կարող է դիմողի կողմից հետ վերցվել մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշման ընդունումը:
Մեկից ավելի պարտատերերի առկայության դեպքում, սնանկացման վերաբերյալ գործը կարող է կարճվել միայն բոլոր պարտատերերի գրավոր համաձայնության հիման վրա:
3. Հայցադիմումը (դիմումը) հետ վերցնելու դեպքում դատարանի կատարած փաստացի ծախսերը կրում է այն անձը (մարմինը), ով ներկայացրել է սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին հայցադիմումը (դիմումը), իսկ եթե վերջինը ներկայացված է Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) մարմինների ձեռնարկությունների անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինը: