Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 28. Մրցութային միջոցների կազմի մեջ մտնող գույքը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Մրցութային միջոցների կազմի մեջ մտնող գույքը

1. Մրցութային միջոցների կազմում ընդգրկվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող և բացահայտված ամբողջ այն գույքը (ակտիվները), որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կարող է բռնագանձում տարածվել, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող այն գույքը, որի նախատեսված արժեքը գերազանցում է գրավի պայմանագրով նախատեսված պարտապանի պարտավորության դրամական արժեքը: Մրցութային միջոցների կազմի մեջ մտնում են նաև սոցիալական ոլորտի այն օբյեկտները, որոնք գտնվում են պարտապանի հաշվեկշռում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

2. Մրցութային կառավարչի և լուծարային հանձնաժողովի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներգրավված փորձագետների եզրակացության հիման վրա, մրցութային միջոցների ձևավորման նպատակով անցկացվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի գնահատում և պարտավորությունների վերստուգում:

Մրցութային միջոցների կազմի մեջ մտած ողջ գույքը գնահատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրացվող գույքի գնահատված արժեքը նախնական է և կարող է փոփոխվել իրացման ընթացքում` կախված իրացման ձևից (աճուրդ, մրցույթ, ուղղակի գործարք և այլն):

3. Մրցութային միջոցների կազմի մեջ չի մտնում`

պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում չի կարող տարածվել.

պարտապանի կողմից վարձակալության պայմաններով օգտագործվող գույքը.

պարտապանին լիազորագրային կառավարման հանձնված գույքը.

պարտապանի պատասխանատու պահպանմանը հանձնված գույքը.

սեփականության իրավունքով պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող այն գույքը, որի օտարումը գրավը հաստատող փաստաթղթում նախատեսվում է բնաիրային ձևով, և, որի արժեքն ըստ գրավը հաստատող փաստաթղթերի չի գերազանցում պարտավորության դրամական արժեքը.

սեփականության իրավունքով պարտապանին պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գույքը:

4. Արտամրցութային միջոցներ են հանդիսանում պարտապանի կողմից որպես ֆինանսական օգնություն ստացված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ձեռք բերված դրամական միջոցները և մրցութային միջոցների կազմի մեջ չմտնող գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։