Հոդված 45. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների կատարման պայմանները
Հոդված 45. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների կատարման պայմանները
1. Պարտապանը կամ պարտատերը (պարտատերերը) սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու համար կարող են դատարան չդիմել, եթե պարտապանը հայտարարում է ֆինանսական պարտավորությունները կատարելու իր անընդունակության մասին և այդ մասին գրավոր հայտնում է յուրաքանչյուր պարտատիրոջը: Հաղորդման մեջ պետք է նշվեն ձեռնարկության անվանումը և այլ տվյալներ, ինչպես նաև պարտատերերի ժողովի անցկացման ժամկետն ու վայրը:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ: Պարտատերերի պահանջների բավարարման կարգն ու պայմանները սահմանվում են սնանկացման վերաբերյալ գործերի դատաքննության` սույն օրենքով նախատեսված կարգով և պայմաններով:
3. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողություններն իրականացվում են պարտատերերի ժողովի կողմից:
4. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների իրականացման մասին որոշումն ընդունվում է միաձայն` պարտատերերի ժողովի կողմից և պարտապանի համաձայնությամբ:
5. Սնանկ ճանաչելու արտադատարանային գործողությունների իրականացման վերաբերյալ կողմերի տարաձայնության կամ պարտատերերի ժողովի կողմից, սույն օրենքով սահմանված կարգով, պահանջների բավարարման պայմանների և կարգի մասին որոշում ընդունելու անհնարինության դեպքում կողմերը կարող են դիմել դատարան: