Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 22. Պարտապանի գործունեությունը մրցութային վարույթի ընթացքում

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Պարտապանի գործունեությունը մրցութային վարույթի ընթացքում

1. Մրցութային վարույթի ընթացքում պարտապանն իրականացնում է միայն այնպիսի գործունեություն, որը սկսվել է մինչև մրցութային վարույթի հարուցումը, և որի կասեցումը վնաս կհասցնի սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքին:

Այդպիսի գործունեությունը շարունակելու մասին որոշումը ընդունում է մրցութային կառավարիչը` դատարանի որոշման հիման վրա:

Նոր պայմանագրեր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում ընդունում է մրցութային կառավարիչը` դատարանի համաձայնությամբ:

2. Մրցութային վարույթ հարուցելու պահից պարտապանը իրավունք ունի մրցութային կառավարչի գործողությունները գանգատարկել դատարանին, իսկ դատարանի կողմից ընդունված որոշումները` վերադաս դատարանին, եթե սույն օրենքով այլ բան չի նախատեսված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։