Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 ·

Հոդված 5. Կանխամտածված սնանկացում

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Կանխամտածված սնանկացում

1. Կանխամտածված սնանկացում է համարվում պարտատերերի օրինական պահանջների լրիվ կամ մասնակի կատարումից խուսափելու նպատակով պարտապանի կողմից կազմակերպված, այդ թվում` օրինական ճանապարհով սնանկացումը:

2. Կանխամտածված սնանկացումը հայտարարվում է դատարանի կողմից` պարտատերերի ժողովի (կոմիտեի) կամ առանձին պարտատերերի դիմումի և ներկայացրած ապացույցների հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ:

3. Կանխամտածված սնանկացման վերաբերյալ գործ քննելիս դատարանը պարտավոր է` ուսումնասիրել պարտապանի բոլոր այն գործարքները, որոնք առնչվում են գործին, ստանալ փորձագետների եզրակացությունները և ընդունել համապատասխան որոշում:

4. Կանխամտածված սնանկացում հայտարարելու վերաբերյալ որոշումը դատարանին իրավական հիմք է տալիս պարտապանին (պարտապան ձեռնարկության ղեկավարին) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

5. Կանխամտածված սնանկացում հայտարարելուց հետո պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները դեռևս չլրացած, պարտատերերը իրավունք ունեն ժամկետից շուտ պահանջելու դրանց կատարումը:

Կանխամտածված սնանկացում հայտարարելուց հետո պարտապանի մրցութային և արտամրցութային բոլոր միջոցները սույն օրենքով սահմանված կարգով և հերթականությամբ ուղղվում են պարտատերերի օրինական պահանջների բավարարմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։