Հոդված 12. Սնանկացման վերաբերյալ գործի սկիզբը
Հոդված 12. Սնանկացման վերաբերյալ գործի սկիզբը
1. Պարտապանի, ինչպես նաև պարտատիրոջ կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումի (դիմումի) ընդունումը դատարանի կողմից պարտապանի սնանկացման վերաբերյալ գործի սկիզբն է, որի վերաբերյալ դատարանը կայացնում է համապատասխան որոշում:
Սնանկացման վերաբերյալ գործի նախնական ընթացակարգը գանգատարկման ենթակա չէ:
2. Դատարանը կարող է մերժել հայցադիմումի (դիմումի) ընդունումը, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին:
3. Դատարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է գործի վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների նախնական չափը: Այն դեպքում, եթե պարտապանի ներկայացրած տվյալները սույն օրենքով սահմանված կարգով ստուգվելուց հետո վկայում են, որ սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի արժեքը բավարար չէ դատական ծախսերը հատուցելու համար, պարտապանը սույն օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ ճանաչվում է սնանկ և ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: