Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 ·

Հոդված 38. Հաշտության գործարքի կնքման պայմանները

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Հաշտության գործարքի կնքման պայմանները

Հաշտության գործարքը պարտապանի և պարտատերերի միջև կարող է կնքվել սնանկացման վերաբերյալ գործի վարույթի ցանկացած փուլում:

Հաշտության գործարք կարող է կնքվել պարտապանի այն պարտավորությունների վերաբերյալ, որոնք դասակարգված են սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ե», «զ», «է», «ը» ենթակետերում:

Հաշտության գործարք կնքելու ժամանակ վճարվելիք հարկերի, տուրքերի, սոցիալական ապահովագրության վճարումների և բյուջե կատարվող այլ մուծումների հետաձգումը, տարաժամկետումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաշտության գործարք չի կարող կնքվել, եթե դատարանը հաստատել է կանխամտածված սնանկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։