Հոդված 17. Դատարանի որոշումը պարտապանին սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ հարուցելու մասին
Հոդված 17. Դատարանի որոշումը պարտապանին սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ հարուցելու մասին
Դատարանը նախնական ընթացակարգի արդյունքների հիման վրա կայացնում է որոշում`
գործը կասեցնելու մասին.
գործը կարճելու մասին.
պարտապանին սնանկ ճանաչելու մասին:
Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթ հարուցելու մասին:
Դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթի ավարտման մասին այն դեպքում, եթե պարզվի, որ պարտապանի գույքը չի բավարարում այդ մրցույթի ծախսերը փոխհատուցելու համար: Այդ դեպքում պարտապանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:
Մրցութային վարույթի հարուցման կամ ավարտման վերաբերյալ դատարանի որոշումը կարող է գանգատարկվել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Որոշման գանգատարկումը չի կասեցնում մրցութային վարույթը: