Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 18. Սնանկացման մասին հայտարարությունը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Սնանկացման մասին հայտարարությունը

Պարտապանին սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակում է մամուլում:

Հրապարակումը պետք է բովանդակի`

գործը վարող դատարանի անվանումը, նրա հաշվարկային հաշվի համարը և այն բանկային հաստատության անվանումը, որտեղ բացված է հաշիվը.

պարտապանի անվանումը և հասցեն.

սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու ամսաթիվը.

հայտարարություն` երկամսյա ժամկետում պարտապանի հանդեպ պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

մրցութային վարույթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։