Հոդված 10. Հայցադիմումը (դիմումը) ներկայացնելու և հետ վերցնելու համար իրավասու անձինք (մարմինները)
Հոդված 10. Հայցադիմումը (դիմումը) ներկայացնելու և հետ վերցնելու համար իրավասու անձինք (մարմինները)
Պարտապանի` իր սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին դիմում ներկայացնելու և հետ վերցնելու իրավունք ունեն`
իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների անունից` տվյալ ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի կողմից լիազորված անձը (մարմինը), եթե այլ բան չի նախատեսված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում.
իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անունից` սեփականատերերը կամ սեփականատերերի (լիակատար անդամների) միաձայն որոշմամբ` նրանցից մեկը.
անհատ ձեռներեցի անունից` անհատ ձեռներեցը.
Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական) մարմինների ձեռնարկությունների անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինը: