Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 15. Նախնական ընթացակարգը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Նախնական ընթացակարգը

1. Նախնական ընթացակարգն սկսելու մասին որոշման կայացման օրվանից սկսած, մեկ ամսվա ընթացքում, դատարանը նշանակում է նիստ, որին հրավիրվում են պարտապանը, դատարանի կողմից որոշված պարտատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք, որոնց տեղեկացնում է`

նախնական ընթացակարգի շարունակման, կասեցման կամ կարճման մասին.

պարտապանի պարտավորությունների գումարային մեծության և սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի մասին.

սնանկացման գործի վարույթի, պարտապանի ֆինանսական դրության առողջացման, հաշտության գործարք կնքելու և պարտքի հետաձգման վերաբերյալ նախատեսված կարգի, ինչպես նաև այդ հարցերի վերաբերյալ դատարանին կողմերի ներկայացրած առաջարկությունների մասին:

2. Պարտատիրոջ կողմից սնանկացման հայցադիմում ներկայացվելու դեպքում, դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու որոշման օրվանից սկսած մեկամսյա ժամկետում պարտապանը կարող է միջնորդել դատարանին իր ֆինանսական դրության առողջացման մասին: Դատարանը երկշաբաթյա ժամկետում քննարկում է միջնորդությունը և որոշում կայացնում դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ:

Ֆինանսական դրության առողջացման հնարավորությունը կամ նպատակահարմարությունը որոշելու համար դատարանը կարող է ներգրավել անկախ փորձագետների, որոնց գործունեության հետ կապված ծախսերը հատուցվում են պարտապանի հաշվին:

Պարտապանի ֆինանսական դրության առողջացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո դատարանը կարող է հայտարարել հրապարակային մրցույթ պարտապանի ֆինանսական դրության առողջացմանը մասնակցելու ցանկություն ունեցող ձեռնարկություններ և քաղաքացիներ ի հայտ բերելու նպատակով: Մրցույթի կայացման անհրաժեշտ պայման է հանդիսանում պարտապանի հանդեպ պարտատիրոջ (պարտատերերի) օրինական գույքային պահանջների բավարարումը և դատական ծախսերի հատուցումը:

Եթե մեկ ամսվա ընթացքում պարտապանի ֆինանսական դրության առողջացմանը մասնակցել ցանկացողներ ի հայտ չեն գալիս, կամ պարտապանը համաձայն չէ իր ֆինանսական դրության առողջացմանը մասնակցել ցանկացողների առաջարկած պայմաններին, ապա նախնական ընթացակարգը շարունակվում է:

3. Նախնական ընթացակարգն ընդհատելու նպատակով պարտապանը պարտատերերին կարող է դիմել հաշտության գործարք կնքելու առաջարկությամբ, որը պարտապանին հնարավորություն կտա հետաձգել վճարումները, ինչպես նաև պարտավորություններից զեղչեր ստանալ: Պարտապանի համաձայնությամբ դատարանին նման առաջարկությամբ կարող են դիմել նաև պարտատերերը: Պարտատերերի և պարտապանի միջև հաշտության գործարքը հաստատվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե հաշտության գործարքը կնքված է նախնական ընթացակարգի ժամանակ, ապա մինչև հաշտության գործարքի ավարտը թույլ չի տրվում պարտապանի նկատմամբ մրցութային վարույթ հարուցել:

4. Եթե դատաքննության ընթացքում պարտատերերը հայտարարում են պարտքի հետաձգման մասին, ապա դատարանը, հաշվի առնելով արված հայտարարությունը, պարտապանի համաձայնությունը, և պահանջելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներ, կարող է որոշում կայացնել գործը կասեցնելու մասին այն դեպքում, եթե պարտքի հետաձգման հետևանքով չեն բավարարվում սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետի պահանջները:

Պարտքի հետաձգման մասին հայտարարած պարտատերը (պարտատերերը) դատարանի կողմից գործը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո պարտապանի պարտավորությունների վերաբերյալ ունեցած իր (իրենց) երաշխիքների չափով համապարտ պատասխանատվություն է (են) կրում այլ պարտատերերի առջև:

Այդ որոշումը կարող է գանգատարկվել պարտապանի կամ պարտատերերի կողմից:

5. Դատարանը դադարեցնում է նախնական ընթացակարգը և կարճում գործը պարտատիրոջ կողմից սնանկացման վերաբերյալ գործի հարուցման մասին հայցադիմումը հետ վերցնելիս, եթե մնացած հայցերի գումարը դառնում է սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետով սահմանված հայցագումարի չափից պակաս: Հակառակ դեպքում նախնական ընթացակարգը չի դադարեցվում, իսկ հայցագումարի մեծությունը համապատասխանաբար նվազում է հետ վերցված հայցագումարի չափով:

Դատարանը նախնական ընթացակարգը դադարեցնում է նաև այն դեպքում, եթե պարզվի, որ պարտապանը, մինչ նախնական ընթացակարգի ավարտը, դարձել է վճարունակ, և նրա կողմից չկատարված պարտավորությունների արժեքը չի գերազանցում սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետով սահմանված չափերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։