Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 ·

Հոդված 16. Նախնական ընթացակարգի առանձնահատկությունները պետական մասնակցությամբ ձեռնարկությունների դեպքում

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Նախնական ընթացակարգի առանձնահատկությունները պետական մասնակցությամբ ձեռնարկությունների դեպքում

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների վերաբերյալ սնանկացման հայցադիմում ստանալու դեպքում դատարանը պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմնին եռօրյա ժամկետում ծանուցում է գործը վարույթ ընդունելու մասին:

Պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմինը ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դատարանին տեղեկացնում է պարտապանի ֆինանսական դրության առողջացման նպատակահարմարության մասին: Պարտապանի ֆինանսական դրության առողջացման վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում պարտապանի գույքը կառավարելու համար լիազորված պետական մարմինը պարտավոր է երաշխավորել պարտատերերի պահանջների բավարարումը և սահմանված ժամկետում դատական ծախսերի հատուցումը` նշելով դրա աղբյուրները:

Պարտապանի գույքը կառավարելու նպատակով լիազորված պետական մարմնի ձեռնարկության ֆինանսական դրության առողջացմանն ուղղված երաշխիքները դատարանին հիմք են տալիս կասեցնելու գործը ոչ ավելի, քան 12 ամսով: Պարտապանի ֆինանսական դրության առողջացումը լիազորված պետական մարմնի կողմից աննպատակահարմար գտնելու, սույն հոդվածի երրորդ մասում նշված ժամկետում դատարանին պատասխան չներկայացնելու, ինչպես նաև պարտապանի ֆինանսական դրության առողջացման հարցում պարտատերերի անհամաձայնության դեպքերում, սնանկացման վերաբերյալ նախնական ընթացակարգը շարունակվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։