Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 29. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացումը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացումը

1. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման մասին և դրա իրացման ժամկետների մասին որոշումն ընդունում է դատարանը` պարտապանի վերակազմավորման և լուծարման նախագծերի հիման վրա` մրցութային կառավարչի ներկայացմամբ և պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ:

2. Մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման և դրա ժամկետների մասին որոշումն ընդունելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դատարանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրապարակում է այն` նշելով դրա վերաբերյալ առաջարկության ներկայացման կարգը և ժամկետները:

3. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքը իրացվում է միայն աճուրդով:

4. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի իրացման ձևը սահմանվում է դատարանի կողմից` մրցութային կառավարչի ներկայացմամբ` պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ:

Մեկ առաջարկության առկայության դեպքում պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն իրացվում է դատարանի որոշմամբ` աճուրդի, մրցույթի կամ ուղղակի գործարքի միջոցով:

Մեկից ավելի առաջարկության առկայության դեպքում պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն իրացվում է դատարանի որոշմամբ` աճուրդի կամ մրցույթի միջոցով:

Եթե առաջարկներ ներկայացնելու ժամկետում մրցութային կառավարիչը չի ներկայացնում իրացման ձևի մասին համաձայնեցված առաջարկություն, կամ դատարանը համաձայն չէ մրցութային կառավարչի կողմից ներկայացված առաջարկության հետ, ապա դատարանը իրավասու է ընդունել վերջինիս հետ չհամաձայնեցված որոշում` ներկայացնելու ժամկետը լրանալու պահից սկսած երկու շաբաթվա ընթացքում:

Նշված երկու դեպքերում դատարանը, առանց մրցութային կառավարչի հետ համաձայնեցնելու, կարող է ընտրել պարտապանի մրցութային միջոցների մեջ մտած գույքի իրացման միայն աճուրդի ձևը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակումներ են նախատեսված մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքի հետագա օգտագործման վերաբերյալ: Այդ դեպքում դատարանը կարող է ընտրել իրացման միայն մրցութային ձևը:

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պարտապանի մրցութային միջոցների կազմի մեջ մտած գույքն ուղղակի գործարքի ձևով իրացնելու մասին որոշումն ընդունվում է դատարանի կողմից այն դեպքում, եթե դատարանը, պարտատերերի ժողովը (կոմիտեն) և մրցութային կառավարիչը համաձայն են, որ ուղղակի գործարքի արդյունքում ստացված դրամական միջոցների ծավալը լինի ոչ պակաս, քան աճուրդի ձևով իրացումից ստացվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։