Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 30. Սնանկ հայտարարված իրավաբանական անձին վաճառքի ներկայացնելը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Սնանկ հայտարարված իրավաբանական անձին վաճառքի ներկայացնելը

1. Դատարանը, սույն հոդվածով սահմանված կարգով, պարտապանի վերակազմավորման և լուծարման նախագծերի հիման վրա որոշում է կայացնում իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին ամբողջությամբ կամ մասնակի, որպես ինքնուրույն գործելու ունակություն ունեցող ստորաբաժանումներ, վաճառքի ներկայացնելու և դրա ժամկետների վերաբերյալ:

Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի վաճառքն իրականացվում է աճուրդի, մրցույթի կամ ուղղակի գործարքի միջոցով:

Դատարանը իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշում կարող է ընդունել այն դեպքում, եթե համապատասխան մասնագիտական փորձաքննությունից հետո պարզվում է, որ`

ա) պարտապան հանդիսացող ձեռնարկությունը, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից ելնելով, չի կարող մասնատվել առանձին գույքային համալիրների, կամ ձեռնարկության մասնատման վերաբերյալ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ.

բ) պարտապան հանդիսացող ձեռնարկությունը կարող է մասնատվել ինքնուրույն գործելու հնարավորություն ունեցող առանձին այնպիսի ստորաբաժանումների, որոնք արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից ելնելով չեն մասնատվում առանձին գույքային համալիրների, կամ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ դրանց մասնատման վերաբերյալ.

գ) չկան սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պայմանները, իսկ դատարանը, պարտատերերի ժողովը (կոմիտեն) և մրցութային կառավարիչը համաձայն են, որ իրավաբանական անձի ամբողջական վաճառքից ստացված դրամական միջոցների գումարը լինի ոչ պակաս, քան մրցութային միջոցների մասնատված վաճառքից ստացված գումարը, կամ էապես կրճատվեն մրցութային վարույթի ծախսերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում դատարանը պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշումը կարող է ընդունել առանց պարտատերերի ժողովի (կոմիտեի) և մրցութային կառավարչի հետ համաձայնեցնելու:

Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում, եթե սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը հանդիսանում է գրավի առարկա, գրավը հաստատող փաստաթղթերում գրավի օտարումը նախատեսվում է բնաիրային ձևով, և գրավի առարկան չի մտնում մրցութային միջոցների կազմի մեջ, ապա պարտապանին վաճառքի ներկայացնելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ է նաև գրավատիրոջ համաձայնությունը:

3. Սնանկ հայտարարված իրավաբանական անձի վաճառքի ձևի մասին որոշումը կայացնում է դատարանը` սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Սնանկ հայտարարված իրավաբանական անձին այլ անձի կողմից ձեռք բերելու փաստը ճանաչվում է դատարանի կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում:

Սնանկ հայտարարված իրավաբանական անձի պարտավորությունների համար գնորդը պատասխանատվություն չի կրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։