Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 35. Մրցութային կառավարչի հաշվետվությունը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Մրցութային կառավարչի հաշվետվությունը

Պարտապանին բոլոր պարտքերից ազատ ճանաչելուց հետո մրցութային կառավարիչը դատարանին ներկայացնում է ամփոփիչ զեկուցում իր գործունեության մասին, պարտապանի լուծարման հաշվեկշիռը և պարտատերերի պահանջների բավարարումից մնացած միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

Դատարանը հաստատում է մրցութային կառավարչի հաշվետվությունը և որոշում ընդունում մրցութային վարույթն ավարտելու մասին: Մրցութային վարույթն ավարտելուց հետո դատարանը մրցութային կառավարչին ազատում է իր պարտականությունների կատարումից:

Դատարանը մրցութային վարույթն ավարտելու վերաբերյալ որոշումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։