Հոդված 7. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման հիմքը
Հոդված 7. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման հիմքը
1. Սնանկացման վերաբերյալ դատարանում գործի հարուցման համար հիմք է հանդիսանում պարտատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտատեր) հայցադիմումը պարտապանի կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտապան) դատարան ներկայացրած գրավոր դիմումը:
2. Սնանկացման վերաբերյալ հայցը պարտատիրոջ կողմից կարող է ներկայացվել այն դեպքում, եթե պարտապանը չի կատարում պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները:
3. Պարտապանը պարտավոր է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացնել դատարան:
Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանը կարող է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին դիմում ներկայացնել դատարան նաև այն դեպքում, եթե սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի արժեքը դարձել է կամ կարող է դառնալ պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունների արժեքից ավելի ցածր, երբ դեռ չի գտնվում սնանկացման վիճակում:
4. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման համար դիմում ներկայացրած կողմը պարտավոր է մուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրք: