Հոդված 8. Պարտատիրոջ հայցադիմումը
Հոդված 8. Պարտատիրոջ հայցադիմումը
Պարտապանի նկատմամբ սնանկացման վերաբերյալ գործ հարուցելու մասին պարտատիրոջ հայցադիմումը ներկայացվում է դատարան պարտապանի գույքային պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց երեք ամիս հետո:
Հայցադիմումի մեջ նշվում են`
պարտատիրոջ և պարտապանի անվանումները և հասցեները.
հայցի գումարը և պահանջի իրավաբանական հիմնավորվածությունը.
պարտատիրոջ և պարտապանի հաշվարկային կամ այլ հաշիվների համարները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
Այն պարտատերերը, ովքեր ունեն արտարժույթով արտահայտված գույքային պահանջներ, հայցեր ներկայացնելիս հայցի գումարը արտահայտում են արտարժույթով:
Եթե ներկայացվում են հայցեր, որոնք առնչվում են տարվող մեկ այլ դատաքննությանը, ապա հայցադիմումում նշվում է այն դատարանը, որտեղ տարվում է այդպիսի քննություն:
Այն հայցերը, որոնք դատարան են ներկայացվել հաշտության գործարք կնքելու կապակցությամբ, համարվում են նաև մրցութային վարույթի կարգով ներկայացված: