Հոդված 1
Հոդված 1
Իրավական համագործակցության շրջանակը
1. Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրի և իրենց ներպետական օրենքների շրջանակներում քաղաքացիական և քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցույց տալու համար:
2. Իրավական օգնությունը, iner alia, ներառում է հետևյալը.
ա) անձանց, ներառյալ վկաների, իրազեկվածների, կասկածյալների և տուժողների հարցաքննությունը.
բ) կալանավորված կամ այլ անձանց` վկայություն տալու կամ հարցաքննության ընթացքում աջակցությունը.
գ) իրավասու մարմինների տրամադրած դատական և այլ որոշումների փոխանցումը.
դ) տեղանքի զննությունը, ուսումնասիրումը, հանցագործության գործիքները, դրա կատարման ընթացքում օգտագործված միջոցների և փաստերի հավաքումը, պահպանումը և տրամադրումը.
ե) տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը, համապատասխան փաստաթղթերի և տեղեկանքների, այդ թվում` բանկային, ֆինանսական, զբաղմունքի տեսակի վերաբերյալ տեղեկանքների կամ դրանց հաստատված պատճենների տրամադրումը.
զ) փորձագիտական խորհրդատվություն տալու համար հարցում կատարելը.
է) դատական ընթացակարգեր իրականացնելը.
ը) քրեական հետապնդում իրականացնելը.
թ) գույքի վրա արգելանք դնելը, հանցագործությունից ստացված եկամուտների և սեփականության հայտնաբերումը և բռնագրավումը.
ժ) քաղաքացիական գործերով կայացրած դատական որոշումների ճանաչումը և կատարումը, պատճառված վնասների և կորուստների հատուցումը: