Հոդված 6
Հոդված 6
Իրավական օգնության իրականացման ձևը
1. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը իրավական օգնությունը տրամադրելիս կիրառում է իր երկրի օրենքները: Այնուամենայնիվ, կարող է կիրառվել նաև հատուկ կանոն կամ ընթացակարգ, որը հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ցանկանում է պահպանել` պայմանով, որ այդ կանոնը կամ ընթացակարգը չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխան կառավարման օրենքներին:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, ստանալով դիմումը, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է տեղեկացնի իրավական օգնություն տրամադրելու վայրի և ժամանակի մասին:
3. Հայցվող իրավական օգնությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կվերադարձնի հայցող Պայմանավորվող կողմի տրամադրած տեղեկանքներն ու փաստաթղթերը` կցելով իրավական օգնության արդյունքները և փաստաթղթերը:
4. Եթե իրավական օգնություն տրամադրելն անհնար է, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կվերադարձնի հարցումը` նշելով դրա պատճառները: