Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Մահը և անհայտ բացակայությունը

1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահվան կամ անհայտ բացակայության դեպքում հյուպատոսական ուղիներով կտեղեկացվի այն Պայմանավորվող կողմի պետությունը, որի քաղաքացին է այդ անձը:

2. Մի Պայմանավորվող կողմի տարածքում ապրող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահը հաստատված լինելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշում կայացնում է այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, իր օրենքներին համապատասխան, որի քաղաքացին է հանդիսացել այդ անձը ըստ վերջին տեղեկությունների։

3. Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինը կարող է որոշում կայացնել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահը հաստատված լինելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին, եթե միայն այդ անձը նշված կողմի տարածքում վերջին բնակության վայր է ունեցել, և այդ կողմի տարածքում պահանջ է ներկայացվել այնտեղ բնակվող այն անձանց կողմից, ովքեր ունեն մահը հաստատվածի կամ անհայտ բացակայող ճանաչվածի հետ կապված իրավունքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։