Հոդված 26
Հոդված 26
Դատական որոշման ճանաչման և կատարման դիմումին կցվող փաստաթղթերը
Դատական որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ դիմումին պետք է կցված լինեն.
1) դատական որոշման հաստատված պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե այդ որոշման մի մասը կատարված է, մասնակի կատարումը հավաստող փաստաթուղթը.
2) եթե որոշումը կայացվել է առանց քննչական գործողություններին մեղադրյալի մասնակցության, փաստաթուղթ այն մասին, որ նա պատշաճ ձևով ծանուցված է եղել.
3) սույն հոդվածի` վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի հաստատված թարգմանությունները։