Հոդված 30
Հոդված 30
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից, Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան, վավերացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով։
Սույն Համաձայնագիրը կդադարեցվի Պայմանավորվող կողմերից մեկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնելու օրվանից 6 ամիս հետո։
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցումը չի ազդի Համաձայնագրի վավերականության ընթացքում նախաձեռնված` հանձնման որևէ հարցումի վրա։
Սույն Համաձայնագիրը` բաղկացած նախաբանից և 30 հոդվածից, ստորագրվել է Թեհրան քաղաքում, 2006 թվականի հուլիսի 5-ին, համապատասխանաբար` 1385 թվականի թիր ամսի 14-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանության ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին։
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009թ. մայիսի 21-ին: