Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Խնամակալությունը և հոգաբարձությունը

1. Պայմանավորվող կողմերից մեկի անգործունակ քաղաքացիների որդեգրման և հոգաբարձության նկատմամբ, որոնք ապրում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացին են հանդիսանում այդ անձինք:

2. Եթե Պայմանավորվող կողմի անգործունակ քաղաքացին ունի ակտիվներ և սեփականություն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որի տարածքում գտնվում են այդ ակտիվներն ու սեփականությունը` իրենց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն անգործունակ անձանց շահերը պաշտպանելու համար և ձեռնարկված միջոցների վերաբերյալ անհապաղ տեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին։

3. Այն Պայմանավորվող կողմը, որի քաղաքացին է անգործունակ անձը, որը բնակվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և/կամ այնտեղ ակտիվներ ունի, կարող է դիմել այդ մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմին` այդ անձի կամ նրա ակտիվների և սեփականության պաշտպանության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Մյուս Պայմանավորվող կողմը խնդրանքն ընդունելու դեպքում կկիրառի իր օրենքներն ու այլ իրավական ակտերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։