Հոդված 10
Հոդված 10
Ծախսերը
Իրավական օգնություն ցույց տալու ծախսերը պետք է կրի հայցվող Պայմանավորվող կողմը, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
Եթե հայցվող Պայմանավորվող կողմը գտնի, որ իրավական օգնությունը տրամադրելու ծախսերը մեծ կամ արտասովոր են, ապա Պայմանավորվող կողմերը պետք է նախօրոք բանակցեն և պայմանավորվեն ծախսերի վճարման պայմանների և ուղիների մասին: