Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Դատական որոշումների կատարման համար հարցումների մերժման դեպքերը

Դատական որոշումների կատարման համար հարցումները մերժվում են հետևյալ դեպքերում.

1) եթե մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կանոնակարգերի համաձայն, ծանուցված չլինելու պատճառով չի մասնակցել դատական նիստին.

2) հարցման առնչությամբ արդեն իսկ կայացվել է դատական որոշում, կամ այն կատարվել է.

3) եթե, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն կամ դրանց չնախատեսված լինելու հետևանքով, հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, տվյալ հարցը մտնում է այդ կողմի դատարանի բացառիկ իրավազորության մեջ.

4) եթե կատարման ներկայացված որոշումը չի կայացվել հայցող Պայմանավորվող կողմի քննչական մարմինների կողմից.

5) եթե կատարման համար ներկայացված որոշումը հակասում է հայցվող Պայմանավորվող կողմում ընդունված էթիկայի նորմերին և հանրային կարգին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։