Հոդված 5
Հոդված 5
Իրավական օգնության դիմումի ձևը
1. Իրավական օգնության դիմումը, կախված առարկայից, պետք է ներառի հետևյալը.
ա) հայցող իրավասու մարմնի անվանումը.
բ) հայցվող իրավասու մարմնի անվանումը.
գ) կողմերի, տուժողի, մեղադրյալի, դատապարտյալի, դատավարության մեջ գտնվող այլ անձանց անունները, ազգանունները և հայրանունները, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը և մշտական բնակության կամ բնակության վայրը.
դ) օգնություն հայցելու նպատակը և օգնության անհրաժեշտության մասին համառոտ բացատրությունը.
ե) գործի փաստերի նկարագրությունը և դրան առնչվող կանոնների տեքստը ներկայացնելու բացատրությունները.
զ) անհրաժեշտության դեպքում` դատական փաստաթղթերն ստացող անձի անունն ու հասցեն.
է) հատուկ ընթացակարգերի դրույթներն ու մանրամասները, որոնք հայցվող Պայմանավորվող կողմը ցանկանում է պահպանել.
ը) իրավական օգնություն ցույց տալու համար առավելագույն ժամկետը.
թ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն` իրավական օգնության պատշաճ տրամադրման համար:
2. Իրավական օգնության համար դիմումին կցված փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կնիքով: Այդ փաստաթղթերը հայցող Պայմանավորվող կողմի տարածքում կհամարվեն վավերական, և անհրաժեշտ չի լինի դրանք վերահաստատել: