Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Փաստաթղթերի փոխանցման ձևը

1. Փաստաթղթի փոխանցման հետ կապված իրավական օգնության հարցման մեջ պետք է նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և փաստաթղթի անվանումը: Այն դեպքում, երբ հարցման մեջ նշված հասցեն լրիվ կամ ճիշտ չէ, կամ ստացողը այդ հասցեով հայտնի չէ, ապա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պետք է, իր երկրի օրենքներին համապատասխան, միջոցներ ձեռնարկի` ստացողի հասցեն պարզելու համար:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը փաստաթղթերն ստացողին պետք է տա կամ փոխանցի իր պետությունում գործող օրենքներին համապատասխան, եթե միայն դրանք կամ դրանցից կատարված հաստատված թարգմանությունները կազմված են այդ պետության լեզվով:

Այն դեպքում, երբ փոխանցման ենթակա փաստաթղթերը կամ դրանցից կատարված հաստատված թարգմանությունները հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով չեն, ապա դրանք կհանձնվեն, եթե ստացողը կամավոր ընդունի:

3. Ստացողին փոխանցված փաստաթղթերի ստացականը պետք է կազմվի ըստ հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում գործող կանոնակարգերի: Ստացականում պետք է նշվեն փոխանցման ժամանակը և վայրը, այն անձի անունը, ում փաստաթղթերը հանձնվել են, և դրանք հանձնող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի անվանումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։