Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Հանցագործության կատարումից ստացված սեփականությունը և եկամուտները

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր ներքին օրենքներին համապատասխան և մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա, պետք է լավագույնս հետաքննի և հայտնաբերի իր տարածքում կատարված հանցագործությունից ստացված սեփականությունն ու եկամուտները և պետք է մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնի արդյունքների մասին։

2. Այն Պայմանավորվող կողմը, որին ներկայացվել է հարցումը, իր օրենքներին համապատասխան, պետք է ձեռնարկի անհետաձգելի միջոցներ այն սեփականությունը և եկամուտները բռնագրավելու համար, որոնք ստացվել են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործության կատարումից։

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով բռնագրավված` հանցագործության հետևանքով ձեռք բերված սեփականությունը և եկամուտները հանձնվում են հայցող Պայմանավորվող կողմին` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ այլ որոշման հիման վրա տնօրինելու համար:

4. Բռնագրավված սեփականության և եկամուտների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները կպաշտպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, որին հասցեագրվել է իրավական օգնության մասին հարցումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։