Հոդված 15
Հոդված 15
Գործունակությունը
1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա:
2. Իրավաբանական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է այդ անձը։
3. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինները գտնեն, որ 1-ին կետում նշված անձանց համար, որոնք բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կան արդարացված հիմքեր անգործունակ ճանաչելու համար, ապա նրանք այդ մասին պետք է ծանուցեն այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին դիվանագիտական ուղիներով կամ հյուպատոսությունների միջոցով:
Եթե ծանուցում ստացած իրավասու մարմինը այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գործի վերաբերյալ իր կարծիքը չուղարկի և/կամ դրա վերաբերյալ չտա որևէ պատասխան, ապա ծանուցող իրավասու մարմինը, սույն հոդվածի 1-ին կետի կանոններին համապատասխան, կարող է որոշել նրանց սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչել: Մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու մարմինը պետք է ծանուցվի սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու այդ որոշման մասին:
Սույն կետի կանոնները կիրառվում են նաև սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունեն մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ:
4. Վերը նշված կետերի դրույթները չպետք է խոչընդոտեն անհետաձգելի դեպքերում ձեռնարկել նախնական միջոցներ` վերոհիշյալ անձանց և նրանց սեփականությունը պաշտպանելու նպատակով։