Հոդված 14
Հոդված 14
Ազատումը դատական ընթացակարգերի ծախսերից
1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում դատական ծախսերի առնչությամբ օգտվում են այն նույն դատական հնարավորություններից և ազատումներից, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների համար` միևնույն պայմաններով նրանց ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։
2. Դատական ծախսերից ազատման համար դիմած անձի ֆինանսական դրության վերաբերյալ վկայականը տալիս է դիմողի ինքնիշխան Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը:
Եթե դատական ծախսերից ազատելու համար դիմած անձը մշտապես բնակվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որի քաղաքացին չէ ինքը, ապա նրա ֆինանսական դրության վերաբերյալ վկայականը պետք է տա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որի տարածքում նա մշտապես բնակվում է։
3. Այն քաղաքացիները, որոնք դատական ընթացակարգերի առնչությամբ ազատվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դատական ծախսերի վճարումից, պետք է նույն դատական ընթացակարգի առնչությամբ ազատվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում դատական ծախսերի վճարումից։
4. Դատական ծախսերից ազատման դիմումի վերաբերյալ որոշում կայացնող մարմինը անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել ազատման վկայականը տրամադրող իրավասու մարմնից։