Հոդված 17
Հոդված 17
Երեխայի որդեգրումը և խնամակալությունը
1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կողմից երեխա որդեգրվելու և անխնամակալ երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանվելու և դրանք վերացնելու նկատմամբ կիրառվում են այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կարգավորումները, որի քաղաքացին է այդ երեխան:
2. 1-ին կետի համաձայն երեխայի որդեգրման և խնամակալության կամ դրանց վերացման մասին որոշում կայացնելու իրավասություն ունեն այդ երեխայի քաղաքացիության Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները:
Եթե երեխայի քաղաքացիության Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ դրա համար պահանջվում է երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի կարծիքը կամ համապատասխան պետական կազմակերպության համաձայնությունը, որպեսզի ընդունվի վերը նշված որոշումը, ապա պետք է պահպանվեն օրենսդրության այդ պահանջները։
3. Սույն հոդվածի դրույթները երեխային չեն արգելում օգտվել այն իրավունքներից և արտոնություններից, որոնք նրա համար նախատեսված են խնամակալի քաղաքացիության Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ: