Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Քրեական հետապնդման հարցումը

1. Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա և իր օրենքների պահպանմամբ պետք է քրեական հետապնդում հարուցի Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություն կատարելու մեջ։

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խոչընդոտի Պայմանավորվող կողմերի այն պարտավորությունների կատարմանը, որոնք նրանք ստանձնել են հանձնման մասին միջազգային պայմանագրերով, որոնց կողմ է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, և հանձնման խնդրանքի մերժումը չի խոչընդոտի սույն հոդվածով նախատեսված համագործակցության իրականացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։