Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ առաջնություն ունեցող այլ արտոնագրերի խախտման համար իր դեմ հարուցված գործում պաշտպանվելու նպատակով արտոնագրատերը չի կարող հիմնվել իր արտոնագրի վրա։
4. Այն փաստը, որ արտոնագրված գյուտը չի կարող կիրառվել առանց այլ անձի ավելի վաղ արտոնագրով պաշտպանված գյուտն օգտագործելու, խոչընդոտ չի հանդիսանում տվյալ գյուտի արտոնագրի գործողության համար։ Այսպիսի դեպքերում ավելի վաղ արտոնագրի սեփականատերը չի կարող վերջին արտոնագիրն օգտագործել դրա գործողության ընթացքում` առանց դրա սեփականատիրոջ համաձայնության, ոչ էլ վերջին արտոնագրի սեփականատերը կարող է օգտագործել այդ երկու արտոնագրերից որևէ մեկն ավելի վաղ արտոնագրի գործողության ընթացքում, մինչև չստանա վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը կամ հարկադրական լիցենզիա։»։