Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Միջազգային առաջնության» բառերը փոխարինել «Առաջնության» բառով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գյուտի հայտով հայտատուն կարող է առաջնություն խնդրարկել օգտակար մոդելի հայտի հիման վրա, իսկ օգտակար մոդելի հայտով՝ գյուտի հայտի հիման վրա։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ մասերով.

«7. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով, պայմանով, որ այն հետ կանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած 12 ամսվա ընթացքում։ Այդ դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված։

8. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն։

9. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է միևնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը վիճարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտի հրապարակումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված համարված չէ։

10. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին, և նրանց համաձայնությամբ տրվում է մեկ արտոնագիր, որում նշվում են երկու հայտերի բոլոր հեղինակները։ Նշված ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, համաձայնության չգալու դեպքում հայտերը համարվում են հետ կանչված։

11. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։