Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 37.

Օրենքի 58-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն տրված գրավոր ապացույց կարող է համարվել ԱՀՊ պայմանագրի 2-րդ գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ԱՀՊ պայմանագրի 1-ին գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը կամ նույնական գյուտի համար ըստ էության փորձաքննության հիման վրա տրված արտոնագիրը, եթե տվյալ արտոնագիրը տրվել է ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարգավիճակ ունեցող արտոնագրային կազմակերպության կողմից, կամ այլ արտոնագրային գերատեսչության կողմից տրված եզրակացությունը, որի հետ պետական լիազոր մարմինը կնքել է համապատասխան պայմանագիր։

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, ապա դրա մասին արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում։

Պետական լիազոր մարմինն այս տեղեկատվությունն ընդունում է ի գիտություն և տվյալ արտոնագրի նկատմամբ գործավարությունը շարունակում է, եթե սույն հոդվածի համաձայն գրավոր ապացույցը ներկայացվում է սահմանված ժամկետից հետո՝ մինչև երեք ամիսը լրանալը։ Եթե սահմանված ժամկետում գրավոր ապացույցը սույն հոդվածի համաձայն չի ներկայացվում, ապա արտոնագրի գործողությունը դադարեցվում է տասներորդ տարին լրանալուն պես։

3. Եթե գրավոր ապացույցը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ապա արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը ներկայացնում է գրավոր ապացույցի հիմք հանդիսացող բոլոր այլ արտոնագրերի ցանկը և պատճենները, ներառյալ՝ մերժված հայտերի և դրանց տվյալների ցանկը։ Գրավոր ապացույցին կից արտոնագրերի պատճենները և ցանկը չներկայացվելու դեպքում այն համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։