Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով համարվում է, որ արդյունաբերական նմուշը դարձել է հանրամատչելի, եթե այն հրապարակվել է, ցուցադրվել է ցուցահանդեսում, օգտագործվել է, իրացվել է կամ բացահայտվել է այլ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան ոլորտում մասնագիտացված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ողջամիտ պատճառներով, դրա մասին տեղեկությունները չէին կարող մատչելի լինել՝
1) գրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու, կամ, եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչև առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական նմուշի դեպքում՝ մինչև արդյունաբերական նմուշի առաջին բացահայտումը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Արդյունաբերական նմուշը հանրամատչելի չի համարվում, եթե երրորդ անձին այն բացահայտվել է գաղտնիության պահպանման ուղղակի կամ ենթադրվող պայմանի առկայության դեպքում:»: