Հոդված 35
Հոդված 35.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին հոդվածով.
«Հոդված 56.1. Առարկությունները
1. Հայտի հրապարակման օրվանից հետո, գյուտի արտոնագրի գործողության ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն որևէ եզրակացության հրապարակումը, ցանկացած անձ կարող է պետական լիազոր մարմին առարկություն ներկայացնել գյուտի արտոնագիր տալու դեմ՝ սույն օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկության մասին պետական լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում ծանուցում է արտոնագրատիրոջը` դրա վերաբերյալ իր նկատառումները երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկությունը և 2-րդ մասի համաձայն ստացված արտոնագրատիրոջ նկատառումները պետական լիազոր մարմինը դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:
4. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում օգտակար մոդելների հայտերի նկատմամբ:»: